«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը խոսել է Ուսման Դեմբելեի մասին, որն այժմ խաղում է «Պարի Սեն Ժերմենում»։
— Ձեզ քննադատեցին, երբ պայմանագիր կնքեցիք Դեմբելեի հետ։
— Մենք անհրաժեշտ համբերությունը չցուցաբերեցինք Ուսմանի հետ։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք շատ վատ վարվեցինք այս խաղացողի հետ։ Ցավոք, պետք է այսպես ասեմ։ Նա շատ բան չէր հասկանում։ Նա շատ երիտասարդ էր եկել, և նկատեք, որ ես սիրել էի նրան երկու տարի առաջ։ Նա անսովոր պայմաններում էր»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Այս մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 48 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 33 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt ինտերնետային պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։