«Ֆեներբահչեն» իր պաշտոնական կայքում հայտարարել է երկու խաղացողների հեռանալու մասին: Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն և սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչը լքել են թուրքական ակումբը։
«Մեր թիմի ավագներից մեկը՝ Էդին Ջեկոն, ինչպես նաև Դուշան Տադիչը, ովքեր երկու մրցաշրջան հավատարմորեն կրել են մեր մարզաշապիկը, արժանի են մեր երախտագիտությանն այն ամենի համար, ինչ նրանք արել են մեր ակումբի համար: Մենք նրանց անվերջ հաջողություններ ենք մաղթում իրենց կարիերայի հաջորդ փուլում: Իսկական հպարտություն էր տեսնել նման լեգենդներին մեր մարզաշապիկով… Շնորհակալություն ամեն ինչի համար», — ասվում է «Ֆեներբահչեի» հայտարարության մեջ։
Ջեկոն 2024/2025 մրցաշրջանում Թուրքիայի առաջնությունում մանսակցել է 35 խաղի՝ խփելով 14 գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Տադիչը լիգայի 35 խաղերում խփել է 11 գոլ և կատարել է 13 գոլային փոխանցում։