Ֆրանսիայի ընտրանու նախկին հարձակվող Վիսամ Բեն Յեդերը, որը ներկայումս հանդես է գալիս իրանական «Սեպահան» ակումբում, կրկին հայտնվել է ֆրանսիական արդարադատության ուշադրության կենտրոնում։ Այս անգամ նրան մեղադրում են նախկին զուգընկերոջ նկատմամբ հոգեբանական բռնություն գործադրելու համար։
Նիցցայում կայացած լսումների ընթացքում դատախազությունը պահանջել է ֆուտբոլիստին դատապարտել ութ ամիս պայմանական ազատազրկման և 10 հազար եվրոյի չափով տուգանքի։ Վճիռը կկայացվի սեպտեմբերի 3-ին։
Նշենք, որ 2024-ի նոյեմբերին Բեն Յեդերը արդեն դատապարտվել էր երկու տարվա պայմանական ազատազրկման՝ սեռական բռնության մեղադրանքով։
34-ամյա հարձակվողը «Սեպահանին» միացել է 2025-ի մարտին, անցկացրել է 6 խաղ և խփել 1 գոլ։ Նա Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 19 խաղ և խփել 3 գնդակ։