«Վալենսիան» կարող է դատարան դիմել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին նկարահանված վավերագրական ֆիլմի կապակցությամբ։
«Չղջիկները» հայտարարություն են տարածել, որում նշում են, որ պահանջում են Netflix-ից փոփոխություններ կատարել թողարկված ֆիլմում։
Netflix-ը նախկինում ներկայացրել էր Վինիսիուսի մասին ֆիլմ, որը պատմում է բրազիլացու նկատմամբ դրսևորված ռասիզմի դեպքերի մասին։ «Վալենսիան» կարծում է, որ ֆիլմի հեղինակները սխալ են թարգմանել երկրպագուների վանկարկումները։ Ակումբը պնդում է, որ երկրպագուները վանկարկել են «հիմար» բառը, այլ ոչ թե «կապիկ»։
«Ճշմարտությունն ու մեր երկրպագուների նկատմամբ հարգանքը պետք է գերակշռեն։ «Վալենսիան» իրավունք ունի դիմելու իրավական քայլերի»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։