«Ռեալի» ղեկավարությունը հիասթափված է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ելույթներից ընթացիկ մրցաշրջանում և ցանկանում է, որ նա վերականգնի իր նախկին խաղամակարդակը, հայտնում է Marca-ն։
Թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի շաբաթ առաջ զրույց է ունեցել Բելինգհեմի հետ՝ պարզելու, թե արդյոք խաղացողը խնդիրներ ունի ֆուտբոլից դուրս։ Ակումբը մեծ սպասելիքներ ուներ 21-ամյա կիսապաշտպանից՝ ակնկալելով, որ նա կդառնա թիմի առանցքային առաջնորդներից մեկը, սակայն դա դեռևս չի իրականացել։
Այս մրցաշրջանում Բելինգհեմը մասնակցել է 50 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 13 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ գործում է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։