«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Ոսկե գնդակը» նվաճելն իր գլխավոր նպատակն է։
«Դա ինձ խենթացնում էր։ Բայց որոշ բաներ քո ձեռքում չէ, ուստի երբեմն դու ինչ-որ բանից հրաժարվում ես։ Ես կցանկանայի մի օր հաղթել։
Բայց եթե դա տեղի չունենա, չգիտեմ՝ ինչ անել։ Վստահ եմ, որ այս տարի հաղթելու լավ հնարավորություն ունեմ, բայց կտեսնենք», — Սալահի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։
2024/25 մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 33 գոլ և կատարելով 23 գոլային փոխանցում։