Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն խաղացողների մասին՝ ընդգծելով, որ վերջնական գնահատականը պետք է տրվի միայն չեմպիոնի հայտնի դառնալուց հետո։
«Եթե «Կրասնոդարը» դառնա չեմպիոն, ապա լավագույններից կլինեն Ջոն Կորդոբան և Էդուարդ Սպերցյանը։ Այս փուլում կարելի է որոշ բաներ գնահատել, բայց վերջնական պատկերը կերևա մրցաշրջանի ավարտին։ Սպերցյանը շատ լավ մրցաշրջան է անցկացնում», — ասել է Մոստովոյը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ այս տարի չկա խաղացող, ով բացարձակ գերազանցում է մյուսներին, ինչպես ժամանակին Հալքը կամ Մալքոմը։ Լավ խաղացողներից առանձնացրել է Գլադիշևին, Լուսիանոյին, Վենդելին և մի քանիսին։
ՌՊԼ-ի մրցաշրջանը կավարտվի մայիսի 24-ին։ Այս պահին «Կրասնոդարը» առաջատար է՝ 61 միավորով, «Զենիթը» երկրորդն է՝ 60 միավորով, իսկ ԲԿՄԱ-ն՝ երրորդ՝ 55 միավորով։