Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Քոուլ Պալմերը իր հիացմունքն է հայտնել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի նկատմամբ։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Յամալը աշխարհի լավագույն խաղացողն է։ Անկախ նրանից, թե ով ինչ է անում, կա զգացողություն, որ դա նրա վրա չի ազդում։ Սա խելագարություն է։
Որքա՞ն դժվար է 17 տարեկանում նման խաղ ցուցադրելը։ Չգիտեմ, երբեք չեմ փորձել։ Նա ունի վստահություն, բայց ոչ վախ։ Ես հաճույք եմ ստանում նրա խաղը դիտելուց», — ասել է Պալմերը Sky Sports-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 53 խաղում խփել է 17 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։