«Մանչեսթեր Սիթին» պատրաստում է առաջին առաջարկը կատարել «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացին դարձել է «քաղաքայինների» գլխավոր նպատակներից մեկը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ անգլիական գրանդը 26-ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկի մոտ 60 միլիոն եվրո։
Սակայն սպասվում է, որ «ռոսոներիները» չեն բավարարվի այս գումարով, քանի որ կիսապաշտպանը վերջերս նոր պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռեյնդերսը «Միլանի» կազմում անցկացրած 52 խաղում խփել է 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։