Այսօր՝ մայիսի 14-ին, տեղի կունենա Իտալիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի եզրափակիչը՝ «Միլանի» և «Բոլոնիայի» միջև։ Խաղը կկայանա Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23։00-ին։
Թիմերի մեկնարկային կազմերը՝
«Միլան». Մենյան, Գաբբիա, Տոմորի, Պավլովիչ, Թեո Էրնանդես, Ռեյնդերս, Ֆոֆանա, Ալեխանդրո Խիմենես, Պուլիշիչ, Լեաու, Յովիչ:
«Բոլոնյա»․Սկորուպսկի, Հոլմ, Բյոկեմա, Լուկումի, Միրանդա, Ֆրոյլեր, Ֆերգյուսոն, Օրսոլինի, Ֆաբիան, Նդոյ, Կաստրո:
«Միլանը» և «Բոլոնիան» այս մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում հանդիպել են երկու անգամ։ 9-րդ տուրի խաղում «Բոլոնիայի» ֆուտբոլիստները հաղթանակ են տոնել 2:1 հաշվով, 36-րդ տուրի խաղում «Միլանն» ավելի ուժեղ էր՝ 3։1:
Իտալիայի գավաթի գործող գավաթակիրը Թուրինի «Յուվենտուսն» է։ Նախորդ տարվա եզրափակչում «Ծեր սինյորան» նվազագույն հաշվով հաղթել է «Ատալանտային»։