Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան խոսել է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։
«Անչելոտին հիանալի մարզիչ է։ Նա հիանալի ֆուտբոլիստ էր։ Կարծում եմ՝ մենք այժմ տաղանդների պակասի մի ժամանակաշրջանում ենք, որը անհամեմատելի է անցյալում ունեցածի հետ։
Բավական է հիշել մեր կազմը 2002 և 2006 թվականներին։ Հուսով եմ, որ Անչելոտին կկարողանա օգնել Բրազիլիայի ազգային հավաքականին, ուզում եմ հավատալ, որ նա բոլոր առումներով պատրաստված անձնավորություն է նման աշխատանքի համար։
Անկեղծ ասած՝ ես դեմ չեմ օտարերկրացու նշանակմանը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Բրազիլիայում կան մարզիչներ, որոնք կարող են գլխավորել ազգային հավաքականը», — Լուլա դա Սիլվայի խոսքերն է մեջբերում CNN-ը։