«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին նորամուտը նշեց Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում։
Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը մասնակցել է Վլատկո Մարկովիչի անվան մրցաշարի շրջանակներում Ճապոնիայի մինչև 15 տարեկանների հավաքականի դեմ խաղին (4:1): Նա խաղադաշտ մտավ 53-րդ րոպեին։
Կրիշտիանուն կրտսերը խաղում էր 7 համարի ներքո, ինչպես իր հայրը։ Խաղից հետո պատանի ֆուտբոլիստին շնորհավորել է աստղային հայրիկը։
«Շնորհավորում եմ Պորտուգալիայի հավաքականում քո նորամուտի կապակցությամբ, որդի՛ս։ Ես շատ հպարտ եմ քեզնով», — գրել է Ռոնալդուն
Վաղը՝ մայիսի 14-ին Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքականը կհանդիպի Հունաստանի, իսկ 16-ին՝ Անգլիայի հավաքականի հետ։