«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին։ Լա Լիգայի 35-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» կմրցի «Բարսելոնայի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 11-ին։
«Թիմը լավ է հանդես գալիս, մենք կենտրոնացած ենք մեր անելիքների վրա և ոգեշնչված ենք։ Մենք շատ բան ունենք անելու։ Մենք վստահ ենք, որ կարող ենք հասնել դրական արդյունքի։ «Բարսելոնայի» դեմ հանդիպումները դժվար են, բայց մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել։
Մենք պետք է ամեն ինչ ճիշտ անենք։ «Բարսելոնան» սովոր է մրցակցին իր տուգանային հրապարակ մղել։ Բայց ոչ մի թիմ կատարյալ չէ։
Այս հանդիպումը շատ կարևոր է, և հաղթելու համար պետք է ամեն ինչ լավ անել՝ լավ պաշտպանվել, լավ հարձակվել։ Պետք է անթերի հանդիպում անցկացնել», — մեջբերում է մասնագետին As-ը։