«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է այն մարզադաշտերի մասին, որտեղ կցանկանար խաղալ իր կարիերայի ընթացքում։
«Կան շատ մարզադաշտեր, որտեղ ես դեռ չեմ եղել, հատկապես՝ Եվրոպայից դուրս։ Եվրոպայում կան մի քանի խորհրդանշական մարզադաշտեր, որտեղ ես կցանկանայի խաղալ։ Դրանք են «Օլդ Թրաֆորդը» և «Էնֆիլդը»»,– Յամալի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նշենք, որ կատալոնական ակումբը իր տնային հանդիպումները ներկայում անցկացնում է Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում, քանի որ ակումբի հիմնական մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», դեռևս գտնվում է վերանորոգման փուլում։