Երեկ՝ մայիսի 8-ին, կաթոլիկ աշխարհի նոր հովվապետ ընտրվեց ամերիկացի Ռոբերտ Պրևոն՝ ընդունելով Լեո XIV անունը։
ANSA-ի հաղորդմամբ՝ Հռոմի նոր պապը ևս սիրում է ֆուտբոլ և երկրպագում է «Ռոմային»։
«Նա սիրում է սպորտը, ֆուտբոլում նա «Ռոմայի» մեծ երկրպագու է։ Ես նրա հետ խոսեցի «Ռոմա»–«Ֆիորենտինա» խաղից հետո։ Նա կատակով ասաց ինձ․ ««Ռոմայի» հաղթանակը Ֆրանցիսկոսի առաջին հրաշքն է մահից հետո»,– քահանա Պագանոյի խոսքերն է մեջբերում ANSA-ն։
Նշենք, որ նախորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ևս ֆուտբոլի մեծ սիրահար էր և հանդիսանում էր «Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբի երկրպագու։ Նա մահացավ ապրիլի 21-ին՝ 89 տարեկան հասակում։