ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը՝ հիմնվելով կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների արդյունքների վրա։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին «Ինտերը» սեփական հաշտում լրացուցիչ ժամանակում հաղթեց «Բարսելոնային» (4:3), իսկ մայիսի 7-ին «ՊՍԺ»-ն իր հարկի տակ առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ (2:1)։
Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքական
Դարպասապահ՝ Յան Զոմեր («Ինտեր»)։
Պաշտպաններ՝ Մարկինյոս, Աշրաֆ Հակիմի (երկուսն էլ՝ ՊՍԺ), Ֆրանչեսկո Աչերբի («Ինտեր»), Ժերար Մարտին («Բարսելոնա»)։
Կիսապաշտպաններ՝ Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Նիկոլո Բարելա («Ինտեր»)։
Հարձակվողներ՝ Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Լամին Յամալ («Բարսելոնա»)։