Լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը դարձավ «Ինտեր»-«Բարսելոնա» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի կենտրոնական դեմք՝ հանդիպման մրցավարության որակի վերաբերյալ դժգոհություններ առաջացնելով:
ՈՒԵՖԱ-ն, սակայն, Marca-ի հարցին ի պատասխան հայտարարել է. «Ոչ մի խնդիր չկա»: Մարչինյակից մեկնաբանություններ չեն սպասվում, քանի որ ՈւԵՖԱ-ի մրցավարները սովորաբար հարցազրույցներ չեն տալիս:
Հավանաբար, հենց Մարչինյակը կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, քանի որ Կլեման Տյուրպենը դուրս է մնացել մրցավարությունից՝ ՊՍԺ-ի եզրափակիչ դուրս գալու պատճառով:
Ի դեպ, նախկինում Արսեն Վենգերն էլ կասկածի տակ էր դրել «Ինտերի» օգտին նշանակված 11-մետրանոցի ճշգրտությունը: