Ժոան Լապորտան դժգոհ է «Ինտեր» — «Բարսելոնա» հանդիպման (3-4) մրցավարությունից։ Հանդիպումը սպասարկեց մրցավարների խումբը՝ Շիմոն Մարչինյակի գլխավորությամբ։
«Միլան եկած ավելի քան 4000 երկրպագուներն ավելիին էին արժանի, ինչպես նաև բոլոր այն երկրպագուները, ովքեր աջակցում էին ֆուտբոլիստներին և Հանսի Ֆլիկին՝ իրենց նպատակներին հասնելու ջանքերում։
Մենք բոլորս պետք է օգնենք նրանց վերադառնալ ճիշտ տրամադրության՝ Լա Լիգան հաղթելու համար։
Երեկ մենք պայքարում էինք Մյունխենում կայանալիք եզրափակչի ուղեգրի համար, բայց այդպես չստացվեց։ Հիմնականում մրցավարական որոշումների պատճառով, որոնք մեր օգտին չէին։ Այնուամենայնիվ, սա պետք է մեզ կոփի, եթե պահպանենք ճիշտ վերաբերմունքը», — մեջբերում է «Բարսելոնայի» նախագահին Diario Sport-ը։