«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ակումբի նախագծի կարևոր մասն է կազմում։
Ներաձուրիները դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
«Նա կրկին հիանալի իրեն դրսևորեց և արժանի է գովասանքի։
Ինձագին անկասկած մեր նախագծի կարևորագույն բաղադրիչն է երկարաժամկետ հեռանկարում»,- մեջբերում է Մարոտային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։