«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող ու ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով իր 14-ամյա որդու՝ Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական հրավիրվելուն։
«Ես հպարտ եմ քեզնով, որդի՛ս»,– գրել է 40-ամյա հարձակվողը։
Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու կրտսերը, մարզվում է «Ալ-Նասրի» ակադեմիայում։
Պորտուգալիայի Մ15 հավաքականը կմասնակցի Վլատկո Մարկովիչի անվան մրցաշարին, որը կանցկացվի Խորվաթիայում՝ մայիսի 13-ից 18-ը։ Նրանց մրցակիցները կլինեն Ճապոնիայի, Հունաստանի և Անգլիայի իրենց հասակակիցները։