«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ «Պիզայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին խոսել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի մասին։
«Սիմոնեն ինձանից շատ ավելի բարդ առաջադրանք ունի, բայց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը միշտ հրաշալի իրադարձություն է։ Ի դեպ, երբ առաջին անգամ տեսա Լամին Յամալի խաղը, խոսելու ունակությունս կորցրեցի։ Նա շատ է հիշեցնում Մեսսիին»,- նշել է ավագ Ինձագին։
Նշենք, որ Ֆիլիպո Ինձագին Միլանի «Ինտերի» ներկայիս գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հարազատ եղբայրն է։