«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող ու ավագ Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, ընդգրկվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքականի կազմում՝ մասնակցելու Վլատկո Մարկովիչի անվան միջազգային մրցաշարին, որը կանցկացվի Խորվաթիայում մայիսի 13-ից 18-ը։
Մրցաշարի շրջանակում Պորտուգալիայի Մ15 հավաքականը կանցկացնի չորս խաղ, այդ թվում՝ Ճապոնիայի, Հունաստանի և Անգլիայի հասակակիցների դեմ։ Չորրորդ մրցակիցը հայտնի կլինի ավելի ուշ։
Կրիշտիանու կրտսերը 14 տարեկան է։ Նա հանդես է գալիս «Ալ-Նասրի» պատանեկան թիմում՝ այն նույն ակումբում, որտեղ խաղում է իր հայրը։