Մայիսի 4-ին տեղի ունեցան ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումները։
Քառորդ եզրափակչի խաղում «Յունիսպորտը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվելիս 9։2 հաշվով հաղթնակ տարավ «Ռեալ Սինոփսիսի» նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հաղթող թիմի կազմում դուբլ գրանցեցին Գոռ Սարգսյանը, Պուտրուս Վասիլևը և Դավիթ Խաչատրյանը մեկական անգամ էլ աչքի ընկան Տիգրան Վարդանյանը, Գոռ Սիմոնյանը ու Սարգիս Մարգարյանը։