«Ինտերի» և «Միլանի» միջև լեգենդար դերբին հաջորդ մրցաշրջանում կարող է տեղի ունենալ Իտալիայից դուրս, նաև այլ մայրցամաքում։
Այս պահին ակումբները սպասում են ՖԻՖԱ-ի թույլտվությանը՝ ներքին լիգայի հանդիպումներն արտասահմանում անցկացնելու համար, որից հետո Սերիա Ա-ն պատրաստ է սկսել քննարկել հանդիպումները երկրից դուրս տեղափոխելու հնարավորությունը, հաղորդում է Il Corriere della Sera-ն։
Սերիա Ա-ի ակումբներին առաջարկվել է մեկ հանդիպում անցկացնել Ավստրալիայում։
Միլանյան դերբին այս պահին թվում է ամենաակնհայտ տարբերակներից մեկը, քանի որ «Սան Սիրոն» փակ կլինի հաջորդ տարվա թվականի հունվարի 10-ից մինչև փետրվարի 8-ը՝ քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Մրցաշարի բացման արարողությունը նույնպես նախատեսված է այս մարզադաշտում։
Այսպիսով, «Ինտերի» և «Միլանի» տնային մարզադաշտը չի կարողանա ընդունել դերբին այս ժամանակահատվածում։ Հետևաբար, հանդիպումն Ավստրալիայում անցկացնելու տարբերակը ժամանակահարմար է թվում Սերիա Ա-ի համար։ Նշվում է, որ «Ինտերը» դեռևս լրջորեն չի քննարկում այս առաջարկը։ Այնուամենայնիվ, Միլանում պատրաստ են դիտարկել դա։