Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ալաշկերտը» Արմավիրի Հ․ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում նվազագույն հաշվով հաղթեց առաջնության հետնապահ «Գանձասարին»՝ 1։0 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 68-րդ րոպեին հեղինակեց ռուս կիսապաշտպան Պավել Կիրենկոն։
Այսպիսով, խաղից հետո «Ալաշկերտը» վաստակեց 20 միավոր և շարունակում է զբաղեցնել նախավերջին՝ 10-րդ հորիզոնականը։ «Գանձասարը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման տեսագրությունը
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո