«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Միլանում», դարձել է մեկ այլ անգլիական ակումբի տրանսֆերային նպատակ։
Ռոսոներիներն առանձապես չեն հետաքրքրված պորտուգալացու հետ համագործակցությունը շարունակելով, ինչպես նաև «Չելսին», որին են պատկանում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
Լրագրող Գրեհեմ Բեյլիի խոսքով՝ «Վուլվերհեմփթոնը» կարող է օգտվել իրավիճակից և քննարկում է հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։
25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բենֆիկան», «Վեսթ Հեմը» և «Բետիսը»։ Ժոաո Ֆելիքսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը և նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, ըստ Transfermarkt-ի։