Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում — Armsport.am
25.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ակումբային ԱԱ․ Բոկա Խունիորսը և Օքլենդ Սիթին չորոշեցին հաղթողին

    Պաշտոնական․ Նեյմարը կմնա Սանթոսում

    🎥 Ակումբային ԱԱ․ Բավարիան անակնկալ պարտություն կրեց Բենֆիկայից, Օքլենդ Սիթի — Բոկա Խունիորս խաղը մնաց անավարտ

    Պաշտոնական․ Ալաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի

    Պաշտոնական․ Ֆրանսիայի յոթակի չեմպիոն Լիոնը հեռացվել է Լիգա 1-ից

    Նա հիանալի է համապատասխանում Ռեալին․ Ալոնսո

    Չորս ֆուտբոլիստներ մոտ են Մանչեսթեր Սիթին լքելուն․ հայտնի են անունները

    Պոգբան վերադառնում է ֆուտբոլ. հայտնի է ֆրանսիացու նոր ակումբը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ակումբային ԱԱ․ Բոկա Խունիորսը և Օքլենդ Սիթին չորոշեցին հաղթողին

            Պաշտոնական․ Նեյմարը կմնա Սանթոսում

            🎥 Ակումբային ԱԱ․ Բավարիան անակնկալ պարտություն կրեց Բենֆիկայից, Օքլենդ Սիթի — Բոկա Խունիորս խաղը մնաց անավարտ

            Պաշտոնական․ Ալաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի

            Պաշտոնական․ Ֆրանսիայի յոթակի չեմպիոն Լիոնը հեռացվել է Լիգա 1-ից

            Նա հիանալի է համապատասխանում Ռեալին․ Ալոնսո

            Չորս ֆուտբոլիստներ մոտ են Մանչեսթեր Սիթին լքելուն․ հայտնի են անունները

            Պոգբան վերադառնում է ֆուտբոլ. հայտնի է ֆրանսիացու նոր ակումբը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  ArmSport-ի դիտակետում, Sport Life, Անգլիա, Թոփ, Հեղինակային, ՍՊՈՐՏ LIFE, ՖՈՒՏԲՈԼ
                  28.04.25 / 21:45
                  0

                  «Լիվերպուլը» երեկ դարձավ ԱՊԼ-ի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն։ Հատկանշական է, որ հոբելյանական տիտղոսը թիմը նվաճեց հարազատ մարզադաշտում՝ «Էնֆիլդում»։  Սա ակումբի պատմության մեջ, որը հիմնադրվել է 1892 թվականին, 20-րդ չեմպիոնական տիտղոսն է։ Այս ցուցանիշով լիվերպուլյան «կարմիրները» հավասարվեցին մանչեսթերյան «կարմիրներին»՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այժմ այս ակումբներն ամենատիտղոսակիրներն են Անգլիայում։

                  Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը

                  Շատերը երևի չէին հավատում, որ մերսիսայցիները կարող են նման արդյունքի հասնել այս մրցաշրջանում՝ Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո։ Գերմանացին գնաց, նրան եկավ փոխարինելու նիդեռլանդացի մասնագետ «Ֆեյենորդից»՝ Արնե Սլոտը։ Շատերը կարող են ասել, որ նա պատրաստի, լավ թիմ էր ժառանգել Յուրգենից, Արնեի ներդրումն այս հաջողությունում պետք չէ գերագնահատել․․․ Չեմ առարկում այդ կարծիքը, բայց մյուս կողմից՝ այն ինչ կա և այդ ամենը «չքանդելը», այլ որոշակի ավելացումներ, շտկումներ և թարմություն մտցնելն արժանի է գովասանքի։ ԱՊԼ-ում չեմպիոնի տիտղոսը նվաճել առաջին իսկ մրցաշրջանում, դա արդեն իսկ մեծ հաջողություն է։ Եթե համեմատենք Կլոպի դոմինանտ ֆուտբոլի հետ, ապա Սլոտը չհրաժարվեց պրեսինգից, բայց «Լիվերպուլն» ավելի պրագմատիկ ֆուտբոլ սկսեց ցուցադրել, չի «ամաչում» գնդակը հանձնել մրցակցին ու սպասել հարմար պահի, շատ են սկսել գլորել գնդակը ֆուտբոլիստների միջև՝ ապահովելով վերահսկողությունը, ավելի շատ մտածել․․․ Սա կարճ, առաջին հայացքից, հիմա մանրամասն չենք փորձի մանրադիտակի տակ առնել մարտավարական, ստրատեգիական փիլիսոփայությունը։

                  Ի դեպ, Սլոտն Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթած երեք ամենաերիտասարդ մարզիչներից մեկն է։ «Լիվերպուլի» մարզիչը չեմպիոն դարձավ 46 տարեկան, 222 օրական հասակում։ Ավելի երիտասարդ տարիքում Պրեմիեր լիգան հաղթել են միայն Ժոզե Մոուրինյուն «Չելսիի» հետ (երկու անգամ՝ 42 տարեկան 94 օրական, 43 տարեկան 93 օրական) և Քենի Դալգլիշը «Բլեքբըրնի» հետ (44 տարեկան 71 օրական)։

                  Կարո՞ղ ենք հաշվի առնել նաև այն փաստը, որ հիմնական մրցակիցները ոչ ստաբիլ հանդես եկան այս մրցաշրջանում․․․ իհարկե՛, կարող ենք․․․ բայց դա ևս ուրիշ պատմություն է, և նորից, հաղթողներին չեն քննադատում, պետք չէ նվազեցնել «կարմիրների» արժանիքներն այս մրցաշրջանում։ Բոլոր թիմերը հանդես են գալիս հավասար պայմաններում, իսկ ամեն ակումբի խնդիր՝ դա արդեն իր խնդիրն է։

                  Մրցաշրջանից առաջ Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը «Լիվերպուլի» տիտղոսը նվաճելու հնարավորությունները գնահատել էր 5.1%, իսկ «Մանչեսթեր Սիթիին» անվանել էր ֆավորիտ (82.2%)։ Սակայն «Մանչեսթեր Սիթին» բավականին անկայուն մրցաշրջան անցկացրեց։ Սլոտի թիմը նոյեմբերի սկզբին արդեն գլխավորում էր ֆավորիտների ցանկը։ Պրեմիեր լիգայի 34 տուրերում «Լիվերպուլը» պարտվել է ընդամենը երկու հանդիպում։

                  Ըստ իս, թիմի հաղթաթուղթն այս մրցաշրջանում կարելի է համարել մի քանի առանքային ֆակտոր։ Առաջինը, դա այն է, որ ակումբի լազարեթն այս մրցաշրջանում լի չէր այցելուներով։ Թիմի գրեթե բոլոր առանցքային ֆուտբոլիստները, որոնք, այսպես ասած, հենասյունն են, գրեթե չբացակայեցին այս մրցաշրջանում (կամ շատ քիչ հանդիպումներ բաց թողեցին)։ Նախկինում արդեն տեսել էինք, թե ինչպես է թիմը տուժում արդյունքների տեսանկյունից, երբ ծանր վնասվածքներ էին ստանում թիմի առաջատարները՝ նամանավանդ պաշտպանությունում։ Այստեղ կամ պետք է գովել թիմի ֆիզպատրաստվածության մասնագետներին, կամ հենց իրենց՝ ֆուտբոլիստներին, կամ էլ «պարոն Հաջողությանը», որն ուղեկցում էր ֆուտբոլիստներին այս մրցաշրջանի ընթացքում։

                  Մյուս ֆակտորը՝ դա թիմի առաջատարների հրաշալի մարզավիճակն էր․ Ալիսոն, Վան Դեյկ, ՄաքԱլիստեր, Ալեքսանդր-Առնոլդ, Սոբոսլայ, Դիաս, Գակպո, Ժոտա և իհարկե՝ Սալահ․․․ Մոն պարզապես ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում, գերազանցում է բոլոր հնարավոր ու անհնար ռեկորդները, և եթե թիմը դուրս չմնար ՉԼ-ից, միգուցե հենց նա այս պահին կհավակներ «Ոսկե գնդակին»։

                  Սլոտը նաև նորովին բացահայտեց Գրավենբերխին, ով շատ օգտակար է կիսապաշտպանությունում, շատ ճիշտ որոշում էր թիմում պահել Էնդոյին, ով փոխարինման դուրս գալով դրական արդյունքի ժամանակ՝ ցեմենտում է կենտրոնը ու թիմին հաղորդում հավելյալ էներգիա։ Հրաշալի մրցաշրջան է անցկացնում Կոնատեն, լավ տպավորություն թողեցին նաև թիմի երիտասարդ ներկայացուցիչները՝ Բրեդլին, Ջոնսը, Էլիոտը, Ալիսոնին հրաշալի փոխարինեց Կելեհերը․․․ Բայց դե չեմպիոնության հարցում գլխավոր հերոսը իհարկե Նունյեսն էր․․․ լավ, դա կատակ էր, պարզապես ինչ-որ կերպ պետք էր հիշեցնել նաև նրան։ Եվ վերջում, այս և վերը նշված ֆակտորների հանրագումարում էլ այժմ «Լիվերն» առաջինն է ԱՊԼ-ում։

                  Եվ ևս մեկ հաջողություն այս մրցաշրջանում, որի վերաբերյալ բոլորս կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ (իսկ ես ունեմ ու միգուցե կգրեմ դրա մասին հաջորդ անգամ), դա այն է, որ թիմին հաջողվեց պահել Վան Դեյկին ու Սալահին՝ երկարաձգելով նրանց հետ պայմանագրերը․ մրցաշրջանի վերջին հատվածում անորոշությունն ու որոշակի լարվածությունը միայն կարող էր վնասել հանդերձարանում տիրող մթնոլորտին։

                  Մերսիսայդցիների տիտղոսները․ պատմական ակնարկ

                  «Լիվերպուլը» 20 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 8 անգամ՝ Անգլիայի գավաթակիր, 10 անգամ՝ Լիգայի գավաթակիր, 16 անգամ Անգլիայի Սուպերգավաթի հաղթող, երեք անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, վեց անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող, չորս անգամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող և 2019 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության չեմպիոն։

                  Ընդհանուր առմամբ, «Լիվերպուլը» տասներեք անգամ հաղթել է եվրոպական մրցաշարերում, ինչը չորրորդ ցուցանիշն է «Ռեալ Մադրիդից», «Միլանից» և «Բավարիայից» հետո։

                  Ակումբի պատմության լավագույն շրջանը 1970-ական և 1980-ական թվականներն էին, երբ թիմը մարզում էին Բիլ Շանկլին և Բոբ Փեյսլին, ովքեր միասին նվաճեցին 11 լիգայի տիտղոս և 7 եվրոպական գավաթ։

                  Լիվերպուլում երեկ տոն էր

                  Արնեն Անգլիայի չեմպիոնությունը նվաճելուց հետո երգել է մերսիսայդցիների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի անունը։ Սլոտի նշանակման օրը Կլոպը երգել էր նիդեռլանդցի մասնագետի պատվին։ Սլոթը խոստացել էր՝ եթե թիմի հետ նվաճի Անգլիայի չեմպիոնությունը, նույն երգը կնվիրի Կլոպին։

                  https://ffedge.streamff.com/uploads/b47ce77d.mp4

                  «Իմ գալուց առաջ նրա արածների համար։ Չեմ կարծում, որ որևէ այլ մարզիչ երբևէ նման բան արել է։ Սա անկասկած օգնեց ինձ։ Բայց նա ավելի շատ օգնեց նրանով, թե ինչպիսի թիմ էր թողել իր հետևից և ինչպիսի մշակույթ էր սերմանել այդ թիմում: Ֆուտբոլիստների որակը բոլորի համար ակնհայտ էր, բայց աշխատասիրության մշակույթը՝ ոչ միայն ֆուտբոլիստների, այլև անձնակազմի կողմից, անհավանական էր, և սա այն պատճառներից մեկն է, որ մենք կարողացանք հասնել այն ամենին, ինչին հասել ենք այս մրցաշրջանում։ Հասկանալի պատճառներով, ես կարծեցի, որ սա հարմար պահ էր նրան նույնպես շնորհակալություն հայտնելու համար», — Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

                  «Դժվար է բառերով նկարագրելը։ Կարող եք զգալ, թե որքան կարևոր էր երկրպագուների համար այստեղ լինելը։ Մենք գիտենք, թե ինչպես վերադառնալ բաց թողած գոլերից հետո և միշտ գտնում ենք հաղթելու միջոց։ Չեմ կարծում, որ այսօր կարող էինք պարտվել։ Մեր գլխավոր նպատակը այսօր հաղթելն էր, այս հանդիպմանը ներգրավված բացարձակապես բոլորը զգացին միավորներ վաստակելու ճնշումը։ Մենք ամբողջ մրցաշրջանում եղել ենք աղյուսակի առաջին հորիզոնականում, բայց դուք նաև գիտեք, թե որքան դժվար է Պրեմիեր լիգան։ Մենք միշտ հավատացել ենք, որ կարող ենք հաղթել», — Սլոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

                  Յուրգենը ևս արձագանքել է իր նախկին թիմի հաջողությանը․

                  «Անսահման երախտապարտ եմ անցյալի համար, շատ-շատ ուրախ եմ ներկայի համար և շատ դրական եմ տրամադրված ապագայի հանդեպ։ Շնորհավորում եմ, YNWA (You’ll Never Walk Alone): Շնորհակալություն, սիրելիներս»:

                  Եվ վերջում, արձագանք՝ Մանչեսթերից․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոստովանել է, որ «Լիվերպուլը» իր նախկին թիմին գերազանցել է, այդ թվում՝ նվաճած եվրոպական տիտղոսների մեծ թվի շնորհիվ։

                  «Լիվերպուլն» ավելի շատ եվրոպական գավաթներ ունի, և այսօր նրանք հավասարվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» 20 չեմպիոնական տիտղոսի ռեկորդին։ Ցավոք, վեճն ավարտվեց։ Այսօրվանից սկսած՝ «Լիվերպուլը» անգլիական ամենահաջողակ ֆուտբոլային ակումբն է։ Ես նույնիսկ չեմ հիշում, որ որևէ մեկը՝ լինի դա փորձագետ, վերլուծաբան, լրագրող, թե պարզապես երկրպագու, ասեր և հավատար, որ «Լիվերպուլը» կհաղթի առաջնությունը։ Բոլորը հավատում էին «Մանչեսթեր Սիթիի» կամ «Արսենալի» հաջողությանը։ Հետևաբար, ձեռք բերվածը գտնվում է անսովորի ոլորտում», — ասել է Նևիլը եթերում։

                  Դե ինչ, չեմպիոնության հարցն ԱՊԼ-ում արդեն պաշտոնապես ակտուալ չէ, սակայն դեռ շատ, շատ մեծ ինտրիգ կա լավագույն հնգյակում թիմերի մրցավազքում (հաջորդ մրցաշրջանում ԱՊԼ-ն ՉԼ-ում կունենա 5 ներկայացուցիչ)։ Մրցաշրջանը դեռ ավարտված չէ, սպասվում է անչափ հետաքրքիր ևս 4 տուր․․․ Կհանդիպենք․․․

                   

                  Վար Բաբայան

                  📷 Լուսանկարները՝ ՖԱ Լիվերպուլ

                   

                   

                  Թեգեր: Անգլիայի Պրեմիեր լիգաապլԱրնե ՍլոտլիվերպուլՎար Բաբայան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ցանկանում էի հայտնվել աշխարհի լավագույն երեք ակումբներից մեկում. Վիրց

                  22.06.25

                  Պաշտոնական. Լիվերպուլը կատարեց ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

                  20.06.25

                  Հայտնի է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի խաղացանկը

                  18.06.25

                  📷 Լուիս Դիասն ամուսնացել է՝ ատամներին ադամանդե զարդերով

                  16.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ակումբային ԱԱ․ Բոկա Խունիորսը և Օքլենդ Սիթին չորոշեցին հաղթողին

                  02:02 / 25.06.25

                  Պաշտոնական․ Նեյմարը կմնա Սանթոսում

                  01:42 / 25.06.25

                  🎥 Ակումբային ԱԱ․ Բավարիան անակնկալ պարտություն կրեց Բենֆիկայից, Օքլենդ Սիթի — Բոկա Խունիորս խաղը մնաց անավարտ

                  01:02 / 25.06.25

                  Պաշտոնական․ Ալաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի

                  23:52 / 24.06.25

                  Պաշտոնական․ Ֆրանսիայի յոթակի չեմպիոն Լիոնը հեռացվել է Լիգա 1-ից

                  23:31 / 24.06.25

                  Նա հիանալի է համապատասխանում Ռեալին․ Ալոնսո

                  23:15 / 24.06.25

                  Չորս ֆուտբոլիստներ մոտ են Մանչեսթեր Սիթին լքելուն․ հայտնի են անունները

                  22:45 / 24.06.25

                  Պոգբան վերադառնում է ֆուտբոլ. հայտնի է ֆրանսիացու նոր ակումբը

                  22:15 / 24.06.25

                  🎥 Ցրվենան ջախջախեց Սուտեյսկային, Թիկնիզյանը դարձավ գոլի հեղինակ նորամուտի խաղում

                  21:53 / 24.06.25

                  Ալաշկերտը կհամագործակցի Jogël սպորտային բրենդի հետ

                  21:35 / 24.06.25

                  Փյունիկը ստուգողական առաջին խաղում ոչ-ոքի խաղաց վրացական թիմի հետ

                  21:03 / 24.06.25

                  🎥 Թիկնիզյանը բացում է գոլերի հաշիվը Ցրվենա Զվեզդայում

                  20:51 / 24.06.25

                  Մեսսին կարիերայում առաջին անգամ կխաղա իր նախկին ակումբի դեմ

                  20:15 / 24.06.25

                  Անտուն տղամարդը ներխուժել է Ֆլումինենսեի պաշտպանի հյուրանոցի սենյակ

                  19:45 / 24.06.25

                  Ինչ մարզավիճակում է գտնվում Մբապեն․ մանրամասներ

                  19:20 / 24.06.25

                  📷 Թիկնիզյանի առաջին ֆոտոսեսիան Ցրվենա Զվեզդայում

                  18:45 / 24.06.25

                  Ինչպես Կիվուն կվերականգնի Հենրիխ Մխիթարյանի խաղային թարմությունը

                  18:20 / 24.06.25

                  Դավիդ Դավիդյանը պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ

                  17:45 / 24.06.25

                  Թող պատերազմն ավարտվի որքան հնարավոր է շուտ. Հենրիխ Մխիթարյան

                  17:15 / 24.06.25

                  Առաջին մարզման ժամանակ նրա ձեռագիրն արդեն տեսանելի էր․ Մխիթարյանը՝ Կիվուի մասին

                  16:45 / 24.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.