Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ալ-Նասրը» 4-1 հաշվով հաղթեց «Յոկոհամային»։
Ջոն Դուրանը երկու գոլ խփեց Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի կազմում, իսկ Սադիո Մանեն և Կրիշտիանու Ռոնալդուն մեկական գոլ խփեցին։
Ճապոնական թիմի կազմում գոլը խփեց Կոտա Վատանաբեն։
Կիսաեզրափակիչում «Ալ-Նասրը» կհանդիպի «Կավասակի»-«Ալ-Սադ» զույգի հաղթողի հետ։