Անգլիայի Չեմպիոնշիփի 45-րդ տուրում «Բարնլին» ոչ մի հնարավորություն չթողեց Լոնդոնի ՔՊՌ-ին՝ ջախջախիչ հաղթանակ տանելով 5-0 հաշվով։
Այս հանդիպումը մտավ Անգլիայի ֆուտբոլի լիգայի պատմության մեջ, քանի որ «Բարնլին» կրկնեց 71-ամյա վաղեմության ռեկորդը։
Փաստն այն է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմը կարողացավ 30 հանդիպման խաղադաշտը լքել առանց գոլ բաց թողնելու։
Նախկինում միայն «Պորտ Վեյլին» էր հաջողվել նման բանի հասնել Անգլաիյում։ 1953/54 մրցաշրջանում Երրորդ լիգայում նրանք առաջինն էին, որ սահմանեցին նմանատիպ ռեկորդ, որը մինչ օրս ուժի մեջ էր։