Իսպանիայի Թագավորական Ֆուտբոլի Ֆեդերացիան (RFEF) կվճարի մոտ 1.2 միլիոն եվրո Իսպանիայի Գավաթի եզրափակիչի հաղթող ակումբին, հայտնում է Marca-ն: Ընթացիկ մրցաշրջանում եզրափակչում կմրցեն «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պարտված թիմը կստանա մոտ 1 միլիոն եվրո: Այս գումարը հիմնականում ձևավորվում է հեռարձակման իրավունքների վաճառքից:
Բացի այդ, «Բարսելոնան» և «Ռեալը» լրացուցիչ եկամուտ կստանան տոմսերի վաճառքից: Սպասվում է, որ եզրափակիչի համար կվաճառվի ավելի քան 50,000 տոմս՝ 72-ից մինչև 270 եվրո արժեքով: Կազմակերպչական ծախսերը հանելուց հետո ստացված եկամուտը կբաժանվի RFEF-ի և եզրափակչի մասնակիցների միջև, ինչը թույլ կտա յուրաքանչյուր թիմին վաստակել ևս մոտ 1 միլիոն եվրո:
Հանդիպումը կկայանա Սևիլիայի «Օլիմպիկո դե Սևիլյա — Լա Կարտուխա» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ապրիլի 26-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին: