Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խորհուրդ է տվել ութ անգամ «Ոսկե գնդակ» ստացած Լիոնել Մեսսիին ավարտել կարիերան։
«Ես խորհուրդ կտայի Լիոնել Մեսսիին ավարտել կարիերան հիմա։ Նա արդեն շատ բան է արել ֆուտբոլի համար։ Վերջին աշխարհի առաջնությունում հաղթանակը նրան էլ ավելի լեգենդար դարձրեց։ Նա անհավանական ֆուտբոլիստ է», – Դրոգբայի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։
37-ամյա Մեսսին 2023 թվականի ամռանից հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» կազմում։ Այդ ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացված 49 խաղի, խփել 42 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Մեսսիի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։