«Կրասնոդարի» դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը խոսել է թիմի հաղթանակի մասին Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի՝ Մախաչկալայի «Դինամոյի» դեմ խաղում (3:2): Խաղի 90+11-րդ րոպեին «ցլերի» դարպասապահը հետ է մղել 11-մետրանոցն ու վնասել մատը։
«Չեմպիոնությունըհենց այսպես են նվաճում՝ կոտրված մատներով։ Վերջում մենք կորցրեցինք խաղի թելը, հեռացումը նույնպես մեզ թուլացրեց, բայց տղաները հերոսներ են։ Սա թիմային հաղթանակ է», — ասաց Ագկացևը «MatchTV»-ի եթերում։
Հիշեցնենք՝ «Կրասնոդարը» 3։2 հաշվով հաղթանակ է տարել։ Հյուրերի կազմում գեղեցիկ գոլ է հեղինակել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։