Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 28-րդ տուրի երկրորդ խաղում «Գանձասարը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 4:0 հաշվով հաղթանակով:
Վարդան Մինասյանի թիմի կազմում խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացել է Արմեն Համբարձումյանը: Եվս երեք գոլ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հեղինակել են վերջին րոպեներին: 86-րդ րոպեին Տենտոն Յենեն գրավել է մրցակցի դարպասը, իսկ 90+2-րդ րոպեին նաև դուբլ է ձևակերպել: 90-րդ րոպեին Մարիուս Նուբիսին ևս մեկ գոլ է հեղինակել:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 54 միավորով բարձրացել է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը:
«Գանձասարը» 3 միավորով վերջին տեղում է: