«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին բացատրել է, թե ինչու այլևս չի թաքցնում, որ ծխում է, և ինչու է որոշել բացահայտ խոսել դրա մասին։
«Ես քաղաքական գործիչ չեմ, ես պարզապես դարպասապահ եմ։ Իմ գործը գնդակը որսալն ու թիմին օգնելն է։ Իհարկե, կան թեմաներ, որոնց կնախընտրեի չանդրադառնալ։ Օրինակ՝ այն, ինչի մասին հիմա խոսում ենք։ Ես կուզեի, որ ինձ այդ հարցը չտային, քանի որ չեմ ցանկանում լինել վատ օրինակ»,- ասել է Շչեսնին։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա դարպասապահը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, որոնցից 13-ում պահել է դարպասը անառիկ։