«Բարսելոնան» դեռ չի կարողանում համաձայնության գալ բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի հետ՝ գործող պայմանագրի երկարաձգման հարցում։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կողմերի միջև կան տարաձայնություններ թե՛ ժամկետի, թե՛ ֆինանսական պայմանների շուրջ։
Նախ՝ «կապտանռնագույնները» առաջարկում են երկարաձգել պայմանագիրը մեկ տարով՝ հետագայում ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ («1+1» սխեմա), սակայն 28-ամյա ֆուտբոլիստը նախընտրում է, որ պայմանագիրը լինի երկու տարվա հստակ ժամկետով։
Բացի այդ, Ռաֆինյային չի գոհացնում ակումբի առաջարկած աշխատավարձը։ Նրա գործակալները պահանջում են, որ «Բարսելոնան» բարելավի ֆինանսական առաջարկը՝ հաշվի առնելով խաղացողի ցուցաբերած արդյունավետությունը։
Հիշեցնենք, որ Ռաֆինյայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում բրազլիացին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։