Մաուրո Իկարդիի նախկին կինը՝ Վանդա Նառան, շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Արգենտինացի հեռուստահաղորդավարուհին այս անգամ իր Instagram-ի միջոցով դիմել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին՝ բավականին արտասովոր խնդրանքով։
Նա հրապարակում է արել, որով կոչ է արել փոխել որոշ հասարակական կանոններ և թույլ տալ շներին մուտք գործել խանութներ։ Լուսանկարում երևում է, թե ինչպես ենՎանդան և իր դուստրերից մեկը կանգնած են սուպերմարկետի մուտքի առաջ՝ իրենց շան հետ միասին։
«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է դա իրականացնել։ Մենք շատ ենք ընտելացել այն երկրների պայմաններին, որտեղ ապրում ենք, և ես կցանկանայի այստեղ՜ Արգենտինայում էլ կիրառել այդ լավ փորձը՝ այսինքն՝ հնարավորությունը շներին ամենուր հետդ տանելու»,- գրել է Վանդան։
Համոզվելու համար, որ իր խոսքն իսկապես կհասնի հասցեատիրոջը, Վանդան Instagram-ում նաև նշել է նախագահ Միլեյին։