Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների մասին իր կարծիքով։
Ռունին հինգերորդ տեղում է նշել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին՝ նշելով նրա կայունությունը ակումբի համար ոչ այնքան հաջող մրցաշրջանի ընթացքում:
Մորգան Գիբս-Ուայթը, ով ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում, չորրորդն է Ռունիի ցանկում։
«Երրորդ տեղում՝ Քոուլ Պալմեր: Նա վերջերս չէր խփում այնքան գոլեր, որքան խփում էր մրցաշրջանի սկզբում, բայց դեռևս ազդում է «Չելսիի» արդյունքների վրա: Իմ երկրորդ ընտրությունը կլինի «Նյուքասլի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակը, իսկ իմ առաջին ընտրությունը կլինի Մոհամեդ Սալահը»,- մեջբերում է Ռունիին Metro-ն: