«Լիվերպուլը» առաջիկա ամռանը կվաճառի թիմի ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։
Ռոմանոյի տեղեկություններով՝ այս որոշմանը աջակցում են ոչ միայն ակումբի ղեկավարներն, այլ նաև խաղացողի ներկայացուցիչները։ Նշվում է, որ հունվարին Նունյեսը մոտ էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխվելուն, սակայն ի վերջո մերսիսայդցիները չցանկացան զրկվել իրենց հարձակվողից մրցաշրջանի ընթացքում։
Դարվինը «կարմիրներին» միացավ «Բենֆիկայից» 75+25 միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականին։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը անգլիական ակումբի կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։