Մադրիդի «Ռեալի» երկրպագուները սուլել են հարձակվող Կիլիան Մբապեին «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղի (1:0) ժամանակ, հայտնում է AS-ը։ Նշենք, որ հարձակվողն ինքը բաց է թողել հանդիպումը որակազրկման պատճառով, սակայն խաղին հետևել է տրիբունայից։
20-րդ րոպեին, երբ հեռարձակման ռեժիսորը հարձակվողին ցույց է տվել մարզադաշտի մեծ էկրանին, «Ռեալի» երկրպագուները մարզադաշտում սուլել են խաղացողին։
Նախկինում հաղորդվում էր, որ Մբապեն անցկացրել է 2018 թվականից ի վեր իր վատագույն գոլազուրկ շարքը: Ֆրանսիացին հինգ խաղ անընդմեջ չի կարողանում գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել:
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։