«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղի ժամանակ կորցրել է ինքնատիրապետումը և ոտքով հարվածել պահեստայինների նստարանին մոտ գտնվող տուփին։ Հանդիպումն ավարտվել է 4:3 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։ 22-ամյա հարձակվողը խաղադաշտ դուրս չի եկել։
Երկրորդ խաղակեսի մեծ մասը եզրային հարձակվողը իր թիմակիցների հետ նախավարժանք էր անում, սակայն Էրիկ Գարսիան և Պաու Վիկտորը վերջինն էին, ովքեր փոխարինման դուրս եկան ոչ-ոքի՝ 3-3 հաշվի պայմաններում: Հասկանալով, որ նա կրկին պահեստայինների նստարանին է ամբողջ հանդիպման ընթացքում՝ Ֆատին ոտքով հարվածել է ջրի արկղինև պահեստայինների նստարանին:
Ֆատին Լա Լիգայում չի խաղացել 2024 թվականի նոյեմբերի 10-ից: 2025 թվականին հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել երկու հանդիպման վերջնամասում՝ «Բարբաստրոյի» հետ (4:0) Իսպանիայի գավաթում և «Բորուսիայի» հետ (4:0) Չեմպիոնների լիգայում: