Կևին դե Բրույնեն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կողմից իրեն նոր պայմանագիր չառաջարկելու մասին՝ նշելով, որ այդ որոշումը զարմացրել է իրեն: 34-ամյա բելգիացին ընդգծել է, որ սա զուտ «բիզնես» որոշում էր, թեև ինքը դեռ վստահ է, որ կարող է բարձր մակարդակով խաղալ:
«Ամբողջ տարին ոչ մի առաջարկ չեմ ստացել: Ակումբը որոշում կայացրեց, և ես ընդունեցի դա: Զարմացած էի, բայց փորձում եմ կենտրոնանալ խաղի վրա և շարունակել անել այն, ինչ սիրում եմ», — բելգիացու խոսքն է մեջբերում The Times-ը։
Նա չի բացառում կարիերան շարունակել Պրեմիեր լիգայի այլ ակումբում և նշել է, որ բաց է բոլոր տարբերակների համար՝ հաշվի առնելով ինչպես սպորտային, այնպես էլ ընտանեկան գործոնները: Նրա խոսքով, եթե թիմն այս մրցաշրջանում ավելի հաջող հանդես գար, ակումբի դիրքորոշումը, հնարավոր է, այլ լիներ:
Դե Բրույնեն ավելացրել է, որ, չնայած որոշմանը, իր հարաբերությունները ակումբի հետ մնում են նորմալ, և ինքը լավ մարզավիճակում է:
Բելգիացու պայմանագիրը «Սիթիի» հետ գործում է մինչև 2026 թվականը, սակայն թիմի այս մրցաշրջանի անհաջող ելույթները և նոր պայմանագրի բացակայությունը նրան մղում են կարիերայի նոր էջ բացելու՝ հնարավոր տեղափոխությամբ Եվրոպայի այլ ակումբ կամ նույնիսկ մնալով Անգլիայում: «Յուվենտուսը» համարվում է գլխավոր հավակնորդներից մեկը: