Ինտերի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին խոստովանել է, որ դժվար է կանգնեցնել «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
Իտալացի ֆուտբոլիստը նշել է, որ թեև «Ինտերը» անհատապես կարող է զիջել, կոլեկտիվ խաղով կարող է հաղթել ցանկացած մրցակցի։
«Եթե միասին չխաղանք, կպարտվենք։ Բայց մենք կարող ենք միավորվել և ճիշտ պահին հարվածել», — ասել է նա La Gazzetta dello Sport-ին։
Բաստոնին ընդգծել է Յամալի վտանգավորությունը՝ հիշելով Եվրո-2024-ում Իսպանիայի դեմ պարտությունը․ «Վերջին անգամ նրա դեմ խաղում ամեն ինչ վատ ընթացավ»։
17-ամյա Յամալն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնան» բարձր մակարդակ է ցույց տվել՝ վերջերս 4:0 հաշվով հաղթելով «Դորտմունդին»։
Առաջին կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 30-ին։