«Արսենալը» ցանկանում է այս ամառ ձեռք բերել «Նյուքասլի» 24-ամյա վինգեր Էնթոնի Գորդոնին: Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» ստիպված կլինեն «մեծ գումարներ» վճարել անգլիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Միաժամանակ լոնդոնյան ակումբը պատրաստ է Գորդոնին ավելի բարձր աշխատավարձ առաջարկել, քան «Նյուքասլը»։ Կաչաղակները չեն ցանկանում բաց թողնել 24-ամյա խաղացողին։
Այս մրցաշրջանում Գորդոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։