Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը ծանր հարված էր թիմի համար։ Ըստ Relevo-ի՝ ֆուտբոլիստները կորցրել են վստահությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նկատմամբ՝ համարելով, որ նա չունի հստակ ծրագիր՝ ինտենսիվությունից և նվիրվածությունից բացի։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղյակ է այս խնդրի մասին։ Որոշ առաջատար խաղացողներ կորցրել են հավատը թիմի վերականգնման հնարավորության նկատմամբ և բողոքել են Անչելոտիի՝ «Արսենալի» դեմ խաղին ցուցաբերած մոտեցումից։
Դարպասապահ Տիբո Կուրտուան երկրորդ պարտությունից հետո բացահայտ քննադատել է իր թիմակիցներին։ Լրատվամիջոցներն անգամ սկսել են շրջանառել Անչելոտիի հնարավոր հեռացման ամսաթիվը։ Թիմում զգացվում է, որ մոտենում է հերթական ցիկլի ավարտը։