«Լիվերպուլի» պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը կիսվել է իր հույզերով՝ մերսիսայդցիների հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո։
«Լիվերպուլն» այն վայրն է, որտեղ ես կարող եմ անցկացնել իմ լավագույն տարիները, հաջողությունների հասնել ակումբում, ինչպես դա արել եմ երկար տարիներ և հուսով եմ՝ նաև ապագայում: Ես սիրում եմ այն ամենը, ինչ կապված է «Լիվերպուլի» հետ:
Կարծում եմ, որ ապագան այստեղ հետաքրքիր է լինելու: Անհամբեր եմ տեսնել, թե ինչ է սպասվում», — ասել է Վան Դեյկը նոր պայմանագրի ստորագրումից հետո:
33-ամյա հոլանդացին «Լիվերպուլին» միացել է 2018 թվականի սկզբին «Սաութհեմփթոնից», ակումբի կազմում անցկացրել է 314 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։
Վան Դեյկը նախկինում հանդես է եկել նաև «Գրոնինգենում» և «Սելթիկում»: Նիդեռլանդների հավաքականի կազմում անցկացրած 80 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։