«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում (2:1) Բուկայո Սակայի վրիպումը 11 մետրանոցից։
«Հավանաբար, ես նրան մի լավ ապտակ կհասցնեի։ Ֆուտբոլիստն ինքն է որոշում, թե ինչպես իրացնել 11 մետրանոցը։ Բուկայոն այս անգամ ձախողվեց։ Այդ պահից հետո խաղը կարող էր էականորեն փոխվել․ սկսվեցին այնպիսի բաներ, որոնք մեզ ձեռնտու չէին», – ասել է իսպանացի մասնագետը։
Երկու հանդիպումների արդյունքում «զինագործները» վստահ հաղթանակ տարան Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ ընդհանուր 5:1 հաշվով։ Եզրափակիչի ուղեգրի համար «Արսենալը» կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։