«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն օրեր առաջ հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «քաղաքայինների» ճամբարը։
The Times-ի հաղորդմամբ՝ բելգիացու հետ պայմանագիր կնքելու տարբերակը միանգամից հետաքրքրեց ամերիկյան և սաուդյան մի շարք ակումբների։
Սակայն ինքը՝ Կևինը, որոշել է, որ ցանկանում է կարիերան շարունակել եվրոպական առաջնություններից մեկում։ Դե Բրույնեն կարծում է, որ նման որոշումը օպտիմալ կլինի ոչ միայն իր կարիերայի, այլև ընտանիքի համար։ Ավելին, նա պատրաստ է դիտարկել նաև անգլիական այլ ակումբների առաջարկները։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա խաղացողը «Սիթիի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։