Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ապրիլի 14-20-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլին:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել էր աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության հաղթող՝ եզրափակչում վաստակելով 14,633 միավոր։
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել հենացատկի վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժության եզրափակչում: