«Բարսելոնան» հաղորդել է, որ ձախ պաշտպան Ալեքս Բալդեն ձախ ազդրի երկգլուխ մկանի ստորին հատվածում վնասվածք է ստացել Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում։ Վերադարձի ժամկետը կախված կլինի վերականգնման ընթացքից։
Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհասցնի բաց թողնել ապրիլի 26-ին Սևիլիայում կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչը՝ Մադրիդի «Ռեալի» դեմ։
Բալդեն այս մրցաշրջանում մասնակցել է 43 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն եվրո։