Ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մոտ է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Լոնդոնի «Արսենալից» հեռանալուն։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն ունի գերմանական Բունդեսլիգայում կարիերան շարունակելու հնարավորություն։
Ալեքսանդրի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»։
Գերմանական թոփ-ակումբը նախատեսում է ուկրաինացու հետ պայմանագիր կնքել հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Զինչենկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։